Նեյմարը որոշել է, թե որտեղ կավարտի ֆուտբոլային կարիերան

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է ավարտել ֆուտբոլային կարիերան հենց փարիզյան ակումբի կազմում։

Այս մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը։

Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը մարտի 10-ին վիրահատության էր ենթարկվել և ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա: