Ջոնաթան Դեյվիդը ԱՊԼ-ի գրանդների թիրախում

Ֆրանսիական «Լիլի» և Կանադայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը մտադիր է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկում, հայտնում է Daily Mail-ը։

22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Կանադացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Portal Transfermarkt-ը Դեյվիդի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։