«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է վերադառնալ Իտալիա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Մասնագետի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է հունիսին, և նա պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ Ա Սերիա վերադառնալու համար։
Աղբյուրի համաձայն՝ Կոնտեի կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներն են «Յուվենտուսն» ու «Ինտերը», որոնք նա նախկինում գլխավորել է։