Միկել Արտետան տպավորիչ ցուցանիշ է գրանցել

ԱՊԼ-ի 27-րդ տուրի խաղում «Արսենալը» հաղթեց «Ֆուլհեմին» (3:0):

Այս հաղթանակը «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի 100-րդ հաղթանակն էր «զինագործների» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ընդհանուր առմամբ, իսպանացի մասնագետի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը անցկացրել է 167 հանդիպում, որտեղ 24 անգամ ոչ-ոքի է խաղացել, 43 անգամ պարտվել։

Արտետան «Արսենալում» է հանդես գալիս 2019 թվականի ամռանից։ Նրա հետ թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը և Սուպերգավաթը։