ԱՊԼ-ի երկու ակումբներ ցանկանում են գնել «Բարսելոնայի» հարձակվողին

«Չելսին» և «Նյուքասլը» հետևում են «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյայի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ ԱՊԼ-ի ակումբները հույս ունեն օգտվել կատալոնական ակումբի ֆինանսական ծանր վիճակից՝ ամռանը բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» չի ցանկանում վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին և կնախընտրի բաժանվել նրանցից, ովքեր ավելի քիչ ազդեցություն ունեն թիմի արդյունքի վրա, սակայն մինչ այժմ ամենամեծ հետաքրքրությունը կա Ռաֆինյայի նկատմամբ։

Ակումբի ղեկավարությունը կհամաձայնի վաճառել հարձակվողին, եթե նրա համար վճարեն 65 միլիոն եվրո, որը ակումբը վճարել էր նրա համար նախորդ ամառ։