«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները ցանկանում են վաճառել Հարի Մագուայրին, և նրա փոխարեն ծրագրում են պայմանագիր կնքել Տորեսի հետ։
Տրանսֆերը կարող է արժենալ 50 մլն եվրո։ 26-ամյա իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Տորեսը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում։