Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Ole-ն։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հարձակվողը բանակցություններ է վարում միայն փարիզյան ակումբի հետ։ ՊՍԺ-ն արգենտինացուն առաջարկել է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով:

Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: