Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցել Մբապպեի և նրա շրջապատի հետ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և նրա շրջապատի հետ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է The Athletic-ը։

Անցած ամառ ֆրանսիացին մոտ էր Մադրիդի «Ռեալին» միանալուն, բայց ի վերջո երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2024 թվականը:

Այնուամենայնիվ, Մբապպեի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները շարունակվում են և ակտիվանում ՊՍԺ-ի Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո: