«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կարող է դառնալ իր թիմի նոր Ալեքս Ֆերգյուսոնը:
«Հեշտ չէ, բայց հուսով եմ, որ դա կլինի: Ես շատ շնորհակալ եմ նախագահին իր խոսքերի համար։ Նա ինձ միշտ ասում է, որ գոհ է իմ աշխատանքից։ Հիմա պայմանագիրը երկարաձգելու մասին խոսելու ժամանակը չէ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Չավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև այս ամառ: Կատալոնացիները ներկայումս գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում անցկացրել է 27 տարի: