22-ամյա ֆրանսիացի լատերալ Սաշա Բոյը, ում իրավունքները պատկանում են Ստամբուլի «Բեշիքթաշին», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Այս մասին հայտնում են Tuttomercatoweb-ի լրագրողները։
Ըստ աղբյուրի՝ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Անգլիական թոփ-ակումբը ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև հունվարին, սակայն գործարքը ձախողվեց։
«Զինագործները» պատրաստ են վերադառնալ նրա թեկնածությանը 2022/2023 մրցաշրջանի ավարտին։