Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Սիչևը մեկնաբանել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ «Մարսելի» հետաքրքրության մասին լուրերը։
«Սպերցյանը հիանալի ֆուտբոլիստ է, շատ բազմակողմանի է: Նա կարող է խաղալ Եվրոպայում։ Եվրոպայի առաջնությունը աճի ճանապարհն է, իսկ «Մարսելը» նրա համար ֆանտաստիկ տարբերակ է։
Սպերցյանը արագաշարժ է, նա կարող է մեկ վարկյանում մեկ հարվածով գոլի հեղինակ դառնալ։ Մենք հույն ունենք, որ նա կտեղափոխվի «Մարսել»»,- Սիչևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։