«Չելսին» պատրաստվում է 100 միլիո եվրո վճարել Վիկտոր Օսիմհենի համար

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը «Չելսիի» գլխավոր ընտրությունն է հարձակման կենտրոնն ուժեղացնելու համար: Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ ակումբը կանի հնարավորինս որպեսզի գնի ֆուտբոլիստին։

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլին» չի ցանկանում բանակցել իր ֆուտբոլիստի  վաճառքի շուրջ։ Ամռանը «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել հարձակվողի դիմաց։

Այս մրցաշրջանում Օսիմհենը Իտալիայի առաջնությունում դարձել է 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։