«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին 2017 թվականին սպառնացել են ատրճանակով, հայտնում է France Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ուժով դուրս են բերել ռեստորանից, որտեղ նա հանգստանում էր և նստեցրել մեքենան։ Մեքենայի ներսում ատրճանակը դրել են ծնկի մոտ՝ պահանջելով փոխել գործակալին։ Հանցագործը կարող էր լինել ֆրանսիացի գործակալների հարազատներից մեկը, ովքեր ձգտում էին շահույթ ստանալ ֆուտբոլիստի «Չելսի» տեղափոխությունից:
Ն’Գոլոն այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։