Միկել Արտետան մեկնաբանել է այն լուրերը, որ իրենով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իրենով։

«Մարզիչները կամ ֆուտբոլիստները չեն կարող վերահսկել, թե ինչ է գրվում մամուլում։ Ես կենտրոնացած եմ այն ամենի վրա, ինչ անում եմ «Արսենալում» և անչափ հպարտ և երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ անում եմ այս ֆուտբոլային ակումբում։ Այսքանը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի 26 տուրից հետո «Արսենալը» 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։