Ադրիեն Ռաբյոն կարիերան մանչեսթրյան գրանդում շարունակելու տարբերակ ունի

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կրկին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Ֆրանսիացին նախորդ տարի կարող էր համալրել «կարմիր սատանաների» շարքերը, սակայն ակումբը չխրախուսեց նրա աշխատավարձի պահանջները։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրաի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է այս ամառ կրկին փորձել ձեռք բերել Ռաբիոյին, այս անգամ ազատ գործակալի կարգավիճակով:

Նշենք, որ 27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է հունիսին։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը»։