CHAMPIONS LEAGUE. Մարկինյոսը վնասվածք է ստացել

ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղում։

Հանդիպման 36-րդ րոպեին 28-ամյա պաշտպանին փոխարինել է Նորդի Մուկիելեն։

Բրազիլացի պաշտպանի ապաքինման ժամկետների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: