CHAMPIONS LEAGUE. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Լավագույնը կարող են հռչակվել Ֆիկայո Տոմորին («Միլան»), Մարկ Կուկուռելյան («Չելսի»), Թոմաս Մյուլերը («Բավարիա») և Ռաֆա Սիլվան («Բենֆիկա»):

Հիշեցնենք, որ այս շաբաթվա 1/4 եզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել են «Բենֆիկան», Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան» և իտալական «Միլանը»: