Ջեյմի Կարագեր. «Դրա համար պետք է արժանին մատուցել նրանց, քանի որ շատ հարցեր կային»

Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը հարգանքի տուրք է մատուցել «Արսենալին» առանց հարձակման առաջատարներից մեկի՝ Գաբրիել Ժեզուսի խաղալու համար:

«Երբ Ժեզուսը վնասվածք ստացավ, «Արսենալն» ուներ հինգ միավորի առավելություն: Որքա՞ն ժամանակ է նա բացակայել՝ երկու ամիս, երեք ամիս։ Նրանք դեռ հինգ միավորով առաջ են։ Դրա համար պետք է արժանին մատուցել նրանց, քանի որ շատ հարցեր կային»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Նշենք, որ բրազիլացին խաղադաշտ դուրս չի եկել անցյալ տարվա դեկտեմբերից, քանի որ վնասվածք էր ստացել Կատարի ԱԱ-2022-ի Կամերունի դեմ խաղի ժամանակ: