Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն տեսանելի ապագայում կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր Lիգայում, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Յուվենտուսի» հետ, որն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Հաջորդ ամառ Ռաբիոն կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաբիոն Ա Սերիայում խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։