Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալուն։
Լրագրող Սանտի Աունայի կարծիքով՝ այս պահին Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ավելի շատ հակված է խորվաթին ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնելու, քան պայմանագիրը երկարաձգելուն։
Հիշեցնենք, որ 37-ամյա Մոդրիչը նախկինում ուներ պայմանագիրը երկարաձգելու լավ հնարավորություններ, սակայն քանի որ ֆուտբոլիստը վերջին շրջանում հազվադեպ էր մեկնարկային կազմում Լա Լիգայի հանդիպումներին, ղեկավարությունն այլ կերպ է պատկերացնում ֆուտբոլիստի հեռանկարները թիմում: