Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է Հարի Քեյնի համար աստղաբաշխական գումար վճարել

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է մնալ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք նոր կենտրոնական հարձակվող են փնտրում:

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, մյունխենյան գրանդը պատրաստ է 29-ամյա անգլիացու համար վճարել մոտ 110 մլն եվրո։ Այսպիսով, Քեյնը կարող է դառնալ «Բավարիայի» պատմության ամենաթանկ տրանսֆերը։

Նշենք, որ Հարի Քեյնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ լոնդոնցիները կարող են ստիպված լինել հաջորդ ամառ վաճառել իրենց առաջատարին՝ մեկ տարի անց ֆուտբոլիստին անվճար չկորցնելու համար։