Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ միավորներ կորցրեց Լա Լիգայում այն բանից հետո, երբ կիրակի օրը չկարողացավ հաղթել «Բետիսին»:
Մադրիդյան ակումբը հիասթափված էր VAR-ի որոշումից, ինչի արդյունքում Կարիմ Բենզեմայի գոլը չհաշվվեց։
Ըստ AS-ի՝ սա միտում է։ Ըստ հրապարակման՝ Մադրիդի «Ռեալը» VAR-ի որոշումների պատճառով կորցրել է 4 միավոր՝ ավելի շատ, քան Լա Լիգայի ցանկացած այլ թիմ։