Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոյի ծառայություններով երկու անգլիական ակումբ է հետաքրքրվում

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել «Արսենալում»՝ հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրա ծառայություններով հետաքրքրված է, նաև «Լիվերպուլը»:

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ կավարտվի 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: