Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը որոշել է ելույթ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հայտում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հրավեր է ստացել մասնակցելու Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի խաղին:

«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռնված հնարավորության համար: Կփորձեմ ցույց տալ ամբողջ ներուժս ազգային հավաքականի խաղաշապիկով:

Ցանկանում եմ նշել, այս որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: