Պեպ Գվարդիոլա. «Նրա չափանիշները միշտ երկնքից վեր են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասին:

«Նրա չափանիշները միշտ երկնքից վեր են: Բոլորը գիտեն նրա մակարդակը։ Մեկ շաբաթից նա հնարավորություն կունենա ցուցադրելու իր որակները։ Դե Բրույնեն կվերադառնա իր լավագույն խաղին:

Նա պարզապես պետք է քրտնաջան աշխատի»,- Գվարդիոլայի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները: