Լուիս Սուարես. «Մեսսին և Նեյմարը օգնեցին ինձ նվաճել «Ոսկե խաղակոշիկը»»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը հիշել է Նեյմարի և Լիոնել Մեսսիի հետ համատեղ ելույթները Կատալոնական ակումբի կազմում։

«Երբ 2016 թվականին ես հանդիպեցի Ռոնալդուի հետ «Ոսկե խաղակոշիկի» համար, Նեյմարն ու Լեոն ինձ շատ օգնեցին։ Ինձ թույլ տվեցին 11 մետրանոցներ իրացնել, շատ փոխանցումներ տվեցին, որպեսզի հնարավորինս շատ գոլեր խփեմ։

Նրանք օգնեցին ինձ նվաճել այդ մրցանակը այդ մրցաշրջանում: Սա ավելի շատ ապացույց է, որ երեք աստղ կարող են յոլա գնալ թիմում և օգտակար լինել»,- ուրուգվայցի ռմբարկուի խոսքերն է մեջբերում Placar-ը։