Արգենտինայում խոսել են Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին

Արգենտինացի նախկին պաշտպան և «Նյուելս Օլդ Բոյզի» ներկայիս գլխավոր մարզիչ Գաբրիել Հայնկեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի աստղային հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Այսպիսի հարցերն ինձ անհանգստացնում են: Միակ մեկը, ով կարող է դա որոշել, հենց ինքը՝ Լիոնելն է։ Նրա ընտրությունն է լինելու՝ վերադառնալ, թե ոչ։ Խնդրում եմ հանգիստ թողնել Մեսսիին, թող նա շարունակի մեզ ուրախացնել իր խաղով, որտեղ էլ որ խաղա»,- Հայնկեսի խոսքերը մեջբերում է Footmercato-ը։

Նշենք, որ 35-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզյան գրանդի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։