Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ռեալ Բետիսի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (0:0):
«Ամեն ինչ կարելի էր ավելի լավ անել, հարձակվելը կարող էր ավելի արդյունավետ լինել: Պաշտպանությունում լավ էինք խաղում, լավ էինք տեղաշարժվում գծերի արանքում, բայց արդյունավետությունը պակասում էր։
Երբեմն մրցակիցը փակվում էր, բայց մենք որոշակի մակարդակ ունենք, պետք է ավելի լավ խաղանք։ Ավելի շատ արդյունավետություն, քիչ դրիբլինգ, պետք է ավելի կոշտ խաղալ, մի գուցե հեռվից հարվածել:
Չեմպիոնական պայքարը դեռ ավարտված չէ, պայքարելու ենք մինչև վերջ: Մենք պետք է կատարելագործվենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը: