Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը պատմել է, որ կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող էր տեղափոխվել մադրիդյան ակումբ.
«Մենք ուզում էինք պայմանագիր կնքել Անդրեսի հետ: Մոտ էինք դրան: Բանակցություններ էին անցկացվել նրա հոր հետ:
«Ռեալը» պատրաստ էր լավ առաջարկ անել նրան, ակումբը պատրաստ էր վճարել պահանջվող գումարը:
Այնուամենայնիվ գործարքը ցավալիորեն ձախողվեց», – ասել է լեգենդը
Ինյեստան «Բարսելոնայի ակադեմիայի» սան է: Նա 2002-ից 2018 թվականներին հանդես է եկել կատալոնական գրանդի կազմում