Ժորդի Ալբան կարող է ամռանը հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից, հայտնում է Fichajes-ը:

Կատալոնական ակումբը աշխատավարձերի կրճատման կարիք ունի, և Ալբան թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո: