Ա Սերիայի թիմերից մեկի ֆուտբոլիստի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Իտալիայի առաջնությունում «Ռոմայի» և «Վերոնայի» կազմում հանդես եկած 19-ամյա պաշտպան Աբդուրաման Դիաբին ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ոստիկանները նրա մոտ թմրանյութ են հայտնաբերել։

Այս գործով առաջին նիստն արդեն կայացել է։ Աբդուրամանը տնային կալանքի է դատապարտվել։

Դիաբին հռոմեական ակումբի ակադեմիայի սան է։ Հունվարին պաշտպանը  պայմանագիր է կնքել «Վերոնայի» հետ։

Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25000 եվրո։