Ժոան Լապորտան շուտով կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» աստղային ֆուտբոլիստներից մեկի գործակալի հետ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է զիջումների գնալ Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի հարցում. Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ «քաղաքայինները» պատրաստ են ֆուտբոլիստին վաճառել 65 միլիոն եվրոյով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պորտուգալացու համար պահանջել էր 80 մլն եվրո։

Սիլվայի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնան»: Ակումբի նախագահ Ժոան Լապորտան շուտով կհանդիպի Բերնարդույի գործակալ Ժուաո Մենդեշի հետ՝ քննարկելու հնարավոր գործարքի մանրամասները: