«Յուվենտուսը» որոշում է կայացրել Անխել դի Մարիայի ապագայի հետ կապված

Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան հաջորդ մրցաշրջանում կարող է մնալ «Յուվենտուսում»: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա արգենտինացուն։

Բանակցություններն արդեն ընթանում են, իսկ նախադրյալները լավն են։ Նշվում է, որ դի Մարիայի ընտանիքը կցանկանար մնալ Թուրինում։

Անխել դի Մարիան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 22 հանդիպում։ Դրանցում արգենտինացին յոթ գոլ և յոթ գոլային փոխանցում է կատարել: