Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի հավատում, որ թիմը խնդիրներ ունի հարձակման գծում։
«Հարձակման հետ կապված խնդիրներ. «Էնֆիլդում» 5 գոլ խփեցինք «Լիվերպուլին»: Չեմ կարծում, որ մենք խնդիրներ ունենք առջևի գծում»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 5։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։