Ֆրանկ Կեսսին` «Ինտերի» ուշադրության կենտրոնում

Կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին այս մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից» և վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում են Get Italian Football News-ը։

Աղբյուրի համաձայն՝ աֆրիկացու ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ներաձուրիները պլանավորում են ֆուտբոլիստին վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար՝ գնելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Կեսսին «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ «Միլանից»: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 15 հանդիպում, կատարել է մեկ գոլային փոխանցում և ստացել չորս դեղին քարտ։