«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ թիմի նախկին ավագ Վենսան Կոմպանին մի օր կգլխավորի ակումբը։
«Մի օր Վենսան Կոմպանին կլինի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: Կարծում եմ՝ դա աստղերի ճակատագիրն է, դա տեղի կունենա։ Վաղ թե ուշ նա կդառնա այս ակումբի գլխավոր մարզիչ, բայց չգիտեմ՝ երբ:
Ես նրա հետ չեմ խոսել, բայց նա գիտի այս ակումբը: Այստեղ ճակատագիր կա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։