Մադրիդի «Ռեալը» հետևում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին: Ինչպես հայտնում է Abc-ը, «սերուցքայիններն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ են մոտ 220 միլիոն եվրո ծախսել 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ Մբապպեն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին ֆուտբոլիստը որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցիների համար առաջնահերթ տարբերակն իրենց հիմնական ռմբարկուին թիմում պահելն է։ Կիլիան Մբապպեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Portal Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։