«Մանչեսթեր Սիթին» գտել է Այմերիկ Լապորտին փոխարինողին

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիացի պաշտպան Այմերիկ Լապորտը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։

Ըստ Footmercato-ի, Լապորտը վստահ չէ իր ապագայի հարցում, քանի որ կորցրել է մշտական ​​տեղը թիմի մեկնարկային կազմում:

Նա պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, իսկ «քաղաքայինները» չեն պատրաստվում խանգարել դրան, քանի որ նպատակ ունեն պայմանագիր կնքել «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլայի հետ։

Նշվում է, որ 21-ամյա խորվաթի տրանսֆերով հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

21-ամյա Գվարդիոլը «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։

Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։