Մանուել Նոյերը խոսել է իր ապաքինման ընթացքի մասին

«Բավարիայի» դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը պատմել է, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը։ Գերմանացին լուսանկարը հրապարակել է իր սոցցանցում։

«Միշտ կենտրոնացեք ձեր նպատակի վրա: Ամեն օր ես ինձ ավելի լավ եմ զգում: Մենք անընդհատ ավելացնում ենք ինտենսիվությունը, ամեն ինչ կարգին է: Պահում ենք տեմպը»,- գրել է Նոյերը:

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը դեկտեմբերի 10-ին դահուկներով սահելիս կոտրել էր ոտքը։