«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է «Լիվերպուլի» անհաջող ելույթների մասին, որի կազմում հանդես է եկել մինչ մյունխենյան ակումբ տեղափոխվելը։
Մերսիսայդցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն են։ Անցած շաբաթ «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (2:5):
«Լիվերպուլը» կվերադառնա. Ես վստահ եմ, որ նրանք կարող են գլուխ հանել այս իրավիճակից: Շատ վնասվածքներ են եղել, այս մրցաշրջանում «Լիվերպուլը» դժվար ժամանակներ է ապրում:
Բայց Յուրգեն Կլոպը միանշանակ կրկին «Լիվերպուլին» կհասցնի խաղամակարդակի գագաթնակետին: Ֆուտբոլիստները սիրում են նրան»,- Մանեի խոսքերն է մեջբերում Bild-ը։