Արգենտինայի Ռոսարիո քաղաքում հրետակոծվել է սուպերմարկետը: Այն պատկանում է Լիոնել Մեսսիի հարազատներին՝ կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի միջոցով։
Ինչպես հայտնում է Infobae-ն, հանցագործները դռան բռնակին հաղորդագրություն են թողել հետևյալ տեքստով. «Մեսսի, մենք սպասում ենք քեզ։ Յավկինը թմրամոլ է, նա քեզ չի օգնի»։
Նշենք, որ Պաբլո Յավկինը Ռոսարիոյի քաղաքապետն է։