Հարրի Մագուայեր․ «Նա հավատում է, որ ես բարձրակարգ կենտրոնական պաշտպան եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարրի Մագուայերը խոսել է գլխավոր մարզչի հետ հարաբերությունների մասին։

«Տեն Հագին բազմիցս հարցրել են իմ դերի մասին հարցազրույցներում, և նա անկեղծորեն ասում է, որ հավատում է ինձ: Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Մենք ցանկանում ենք նվաճել գավաթներ, կարևոր գավաթներ, և դա պահանջում է մրցակցություն թիմի ներսում:

Մարզիչը ամեն օր խոսում է ինձ հետ, նա իսկապես հարգում է ինձ և հավատում է, որ ես բարձրակարգ կենտրոնական պաշտպան եմ՝ թիմում խաղալու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներով։ Բայց նա նույնպես հասկանում է, և ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր հիմա խաղադաշտում են, շատ լավ են խաղում»,- ասել է Մագուայերը: