«Բրենթֆորդի» հարձակվող երկար ժամանակով որակազրկվել է

«Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին երկար ժամանակով որակազրկվել է։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անգլիացին մեղավոր է ճանաչվել խաղադրույքների կանոնակարգի կրկնակի խախտման մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հարձակվողին մեղադրել էր կանոնակարգի 232 հոդվածի խախտման մեջ՝ 2017 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Դեկտեմբերին նրան մեղադրանք է առաջադրվել ևս 30 խախտումների համար։

Ֆուտբոլիստն մեղավոր է ճանաչվել բազմաթիվ մեղադրանքներում: Նրան սպառնում է մի քանի ամսով որակազրկում, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն այս մրցաշրջանում։ Ենթադրվում է, որ և՛ խաղացողը, և՛ ակումբը պատրաստ են ընդունել նման պատիժը, քանի որ որակազրկման մի մասը լինելու է ամառը՝մրցաշրջանի ավարտից հետո։

Ընթացիկ մրցաշրջանում Թոնին Պրեմիեր Լիգայի 21 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում 3-րդ տեղը կիսում է Մարկուս Ռեշֆորդի հետ։