Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը բարձր է գնահատել Չավիի աշխատանքը կատալոնական թիմի մարզչի պաշտոնում։
«Մենք հիմա տեսնում ենք այնպիսի բաներ, որոնք չէինք տեսել տարիներ շարունակ»,- ասել է Ֆաբրեգասը` գովաբանելով «Բարսելոնայի» լավ խաղը Չավիի գլխավորությամբ:
Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է։