Յոշկո Գվարդիոլը պատրաստվում է տեղափոխվել ԱՊԼ

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը պատրաստվում է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել իր կարիերան շարունակել Յուրգեն Կլոպի թիմում, իր հերթին «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է վճարել ավելի քան 80 միլիոն եվրո Գվարդիոլի համար։

Յոշկո Գվարդիոլայի պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո: