Մարսել Սաբիցերը կցանկանար մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Սաբիցերը կցանկանար մնալ իր ներկայիս ակումբում, որի կազմում հանդես է գալիս վարձավճարով։ Հիշեցնենք, որ ավստրիացու տրանսֆերային իրավունքները դեռ պատկանում են Մյունխենի «Բավարիային»:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Զաբիցերը հաճույք է ստանում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց։ Ֆուտբոլիստը հիանալի հարաբերություններ ունի նաև գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» դեմ չի լինի բաց թողնել Զաբիցերին, հատկապես այն ֆոնին, որ ամռանը թիմ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով Կոնրադ Լայմերը «Լայպցիգից»։

Ավելի վաղ Զաբիցերի գործակալը նույնպես հաստատել էր, որ ֆուտբոլիստին իսկապես հաճույք է պատճառում «Մանչեսթեր Յունայթեդում» լինելը, և որ նրա խաղաոճը հիանալի է ԱՊԼ-ի համար։