«Բարսելոնան» կապ է հաստատել Խուլիան Ալվարեսի հետ

«Բարսելոնան» կապ է հաստատել Արգենտինայի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ, հայտնում է SPORT-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ծրագրում են օգտվել այն հանգամանքից, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաճախ չի թողնում արգենտինացուն մեկնարկային կազմում։ Անձամբ ֆուտբոլիստը, վրդովված է ակումբում իր դիրքից և արդեն տեղեկացրել է անգլիական թիմի ղեկավարությանը, որ կցանկանար վարձավճարով հեռանալ։

Ալվարեսի գործող պայմանագիրը «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։