Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լուկաս Կանիսարեսը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

«Ես շատ ուրախ եմ «Ռեալի» հետ պայմանագրիս երկարաձգման համար: Վստահությունը կփորձեմ արդարացնել իմ աշխատանքով», – Կանիսարեսը սոցցանցում գրել է։

Նշենք, որ 20-ամյա իսպանացին «Վալենսիայի», Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսի որդին է։