«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է գնել

«Քարդիֆի» հարձակվող Գաբրիել Բյանչերին համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։ 16-ամյա ֆուտբոլիստն իր սոց․ցանցում լուսանկար է հրապարակել «կարմիր սատանաների» մարզաշապիկով։

Տաղանդավոր ֆուտբոլիստը հանդես կգա «Յունայթեդի» երիտասարդական թիմում։ Նրա հետ չորս տարով երկարաժամկետ պայմանագիր է կնքվել։

Բյանչերին այս մրցաշրջանում հանդես է եկել «Քարդիֆի» երիտասարդական թիմում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Անցած շաբաթավերջին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը՝ եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Նյուքասլին»: «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: