Սըր Ալեքս Ֆերգյուսոնը բարձր է գնահատել Մարկուս Ռեշֆորդի խաղը։
«Նա ֆանտաստիկ է: Նա միշտ լավ խաղեր է ունեցել, ինչն իսկապես կարևոր է հարձակվողի համար։
Նա հիանալի մարզավիճակում է: Ցավոք, նա մեր հիմնական ռմբարկուն է, մենք կարող էինք մեկից ավելին ունենալ։ Բայց նա կարողանում է դա»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը Պրեմիեր Լիգայի 24 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։